Սուրբ ծնունդ(2022).docx
557
1. Ողջույն ձեզ հավատացյալներ
Երբեք մի զարհուրիք
Հիշեցեք Հիսուս մեր փրկիչ ծնավ ի Բեթլեհեմ
Ան եկավ մեզ փրկե մեղքեն Մինչ կորսված էինք
Ձեզ ողջույն մեծ ուրախության, խաղաղության
Ողջույն ուրախության խաղաղության
2. Որ Աստուծմեն առաքված
Հրեշտակն իջավ ըսավ
Իրենց հոտի վրա հսկող բարի հովիվներուն
Օ ցնծացեք քանզի ձեր մեծ փրկության օրն հասավ
Ջեզ ողջույն մեծ ուրախության, խաղաղության
Ողջույն ուրախության, խաղաղության:
780
1. Հռչակում ենք մարդկանց այս լուրը ուրախ
Սիրով լցվեն սրտերն մարդկանց
Բացվել է ճանապարհը մեր փրկության
Երգիր և ցնծա ողջ երկիր:
Ա՜լելույա ողջ երկիր ցնծա՜ (2):
2. Ողջունում ենք, մեր Փրկիչ Տերն է ծնվել
Նրա առջև եկ խոնհարվենք
Ընդունիր Արքային քո ո՛վ Իսրայել
Եկեք երգենք նոր երգ:
Ա՜լելույա ողջ երկիր ցնծա՜ (2):
3. Լույս հրեշտակների երգն է լսվում փառքով:
Սուրբ Արքային ծնունդն են հռչակում
Ցնծա՜ ողջ երկիր մեր Փրկիչն է ծնվել
Երգեք Արքային փա՜ռք:
Ա՜լելույա ողջ երկիր ցնծա՜ (2):
Երգեցեք փառք մեր Աստծուն
Փառք մեր Աստծուն
Փառք մեր Աստծուն
Հավիտյան փառք մեր Աստծուն: (2)
4. Ողջունում ենք, մեր Փրկիչ Տերն է ծնվել
Նրա առջև եկ խոնհարվենք
Ընդունիր Արքային քո ո՛վ Իսրայել
Եկեք երգենք նոր երգ: (2)
Հավիտյան փառք մեր Աստծուն: (3)
759
1.Արի արի Էմանուել
Հույսն ու հավատքը ազգին Իսրայել
Գերության մեջ նստած նա տխուր
Սպասում է Աստծո Որդու գալուն: (2)
Ցնծա ցնծա Էմանուել
Քեզ է գալիս ազգը իսրայել
2.Արի:2 ով զորաց բարի Տեր
Ինչպես իջար Սինայի բարձրունքներ
⠀⠀
Տվիր նրանց քո պատվիրանքներ
Խրատներովդ որ շարժվեն: (2)
Ցնծա ցնծա Էմանուել
Քեզ է գալիս ազգը իսրայել
3.Արի Հեսեի արմատ շառավիղ
Քո գալովդ թող սատանան փախչի
⠀⠀
Կորստից փրկիր ժողովուրդ
Մեռնելու վրա եղողը կանգնեցուր: (2)
Ցնծա ցնծա Էմանուել
Քեզ է գալիս ազգը իսրայել
435
Աստղը փայլեց արևելքում հանկարծ
Մի մանուկ ծնվեց մեզ որդի տրվեցավ
Սքանչելի խորհրդական
Հզոր Աստված Հայր հավիտյան
Խաղաղության Իշխան
Էմանուել , Էմանուել
Կրկ․ Սուրբ ծնունդ, Սուրբ ծնունդ
Թող իր հետ բերի հրաշքներ այսօր 2
Ձայնը Փրկչի հնչեց աշխարհում
Լույսը շողաց մարդկանց սրտերում
Բացվեց ուղղին մեր սրբության
Լցվեց երկիրը ցնծությամբ
Ղողանջեցին զանգերը սեր
Աստված մեզ հետ, Աստված մեզ հետ
Կրկ․ Սուրբ ծնունդ, Սուրբ ծնունդ
Թող իր հետ բերի հրաշքներ այսօր 2
460
1.եկեք ով սուրբեր ցնծումով հաղթական
Եկեք հավատքով երթանք դեպի Բեթլեհմ
Տեսեք ծնունդը հրեշտակած թագավորի։
Եկեք մենք էլ մեծարենք
Եվ սրտանց փառաբանենք
Եկեք երկրպագենք և օրհնենք Աստծուն։
2.Ողջույն այն սուրբ մանկան Որ ծնած է այսօր
Աստծո խոսքը մեր մեջ մարմին առավ
Ով Հիսուս փառքի արժան ես միայն դու։
Եկեք մենք էլ մեծարենք
Եվ սրտանց փառաբանենք
Եկեք երկրպագենք և օրհնենք Աստծուն։
3.Խումբը Հրեշտակաց երգում է բարձրունքներում
Երկրի վրա էլ մենք ենք Աստծուն օրհնում
Փառք բարձրունքներում երկրի վրա խաղաղություն։
Եկեք մենք էլ մեծարենք
Եվ սրտանց փառաբանենք
Եկեք երկրպագենք և օրհնենք Աստծուն։
678
1. Լսեցեք կերգեն հրեշտակք
Նորածին Արքային փառք
Բերավ մեզ խաղաղություն
Աստծու հետ հաշտություն
Ազգեր դուք ալ ցնծագին
Միացեք անոնց երգին
Ըսեք Մեջն Բեթլեհեմի
Ծնավ Տերն տիեզերքի
Լսեցեք կերգեն հրեշտակք
Նորածին Արքային փառք։
2. Քրիստոս որ երկինք պաշտեր
Հավիտյան ուր կտիրեր
Ժամանակն իր երբ հասավ
Կույսե մը խոնարհ ծնավ
Ծածկեց իր Աստվածություն
Մարմնույն մեջ տկար մարդուն
Հաճեցավ աշխարհ իջնել
Քրիստոս մեր Էմմանուել
Լսեցեք կերգեն հրեշտակք
Նորածին Արքային փառք:
3. Փառք Իշխան Խաղաղության
Փառք Արև Արդարության
Բերավ լույս, կյանք ամենուն
Թևոց վրա բժշկություն
Թողուց Իր փառք երկնային
Որ մարդիկ ալ չմեռնին
Ծնավ որ մարդ բարձրանա
Վերստին ծնունդ ունենա
Լսեցեք կերգեն հրեշտակք
Նորածին Արքային փառք(2)
24
1.Լուռ գիշեր, սուրբ գիշեր.
Ծով ու ցամաք քնով են խաղաղ,
Մեղմ կփայլի աստղը Բեթլեհեմե
Եվ հեռուեն շատ աչքեր կգրավե
Հոն, ուր Փրկիչը ծնավ։ (2)
2.Լուռ գիշեր, սուրբ գիշեր.
Երգ մը ահա հովտին վրա
Հրեշտակներուն անթիվ խումբը կերգե,
Երգ, որ ցնծման ավետիս կբերե.
«Տերը, Փրկիչը եկավ»։ (2)
3.Լուռ գիշեր, սուրբ գիշեր.
Ով դու, երկիր, ալ արթնցիր,
Քու օրհնությունդ արդ վեր թող ելլե,
«Փառք Աստուծո ի բարձունս,- երգե,- Խաղաղություն աշխարհի»։ (2)
459
1.Առաջին ավետիսը որ հրեշտակներն տվին
Եղավ դաշտում հսկող աղքատ հովիվներին
Որտեղ որ մութ գիշերին հոտը հանգիստ քնած
Ցուրտ ձմռան մութ խավարում լույսը շողշողաց։
Ավետիս ավետիս ավետիս ամենքին
Ծնվեց թագավորը Իսրայելի։
2.Հովիվները վախեցան երկնային այս փառքից
Բայց երբ տեսան Հիսուս մանկան մսուրի մեջ
Ցնծացին ուրախացան Աստծուն փառք տվեցին
Աստված այցելել է իր Իսրաելին։
Ավետիս ավետիս ավետիս ամենքին
Ծնվեց թագավորը Իսրայելի։
3.Նայեցին մոգերն վերև տեսան պայծառ աստղը
Արևելքից ճամփա ընկան դեպ Իսրաել
Դեպի այն լույսը կենաց դեպի մանուկն փառած
Երկրպագելու օրհնելու Մեսիան ղրկված։
Ավետիս ավետիս ավետիս ամենքին
Ծնվեց թագավորը Իսրայելի։
Ավետիս ավետիս ավետիս ամենքին
Ծնվեց թագավորն Իսրայելի։
784
Լսեցեք ժողովուրդներ ծնավ մեր փրկիչ
Արդ պիտի ապրինք հավիտյան
Ծնած է մեր փրկիչն
1.Բեթլեհեմի մեջ խոնարհ
Ծնավ մեր տեր Արքան սուրբ
Մսուրի մեջ դրվեցավ
Իմ Տեր մանուկը սուրբ
Լսեցեք ժողովուրդներ ծնավ մեր փրկիչ
Արդ պիտի ապրինք հավիտյան
Ծնած է մեր փրկիչն
2.Մինչ հովիվներ կհսկեին
Դաշտի մեջ իրենց հոտերն
Ավետեցին հրեշտակներն
Թե ծնած է իրենց Տերն
Լսեցեք ժողովուրդներ ծնավ մեր փրկիչ
Արդ պիտի ապրինք հավիտյան
Ծնած է մեր փրկիչն
3.Հոս Բեթլեհեմ եկավ Հովսեփն
Մարիամի հետ գիշերին
Իջևանի մեջ տեղ չկար
Իր սուրբ ընտանիքին
Լսեցեք ժողովուրդներ ծնավ մեր փրկիչ
Արդ պիտի ապրինք հավիտյան
Ծնած է մեր փրկիչն
4.Վերջապես գտան անոնք
Ախոռ մը սառն ու մթին
Եվ մսուրի մեջ փափուկ
Ծնավ Տեր Հիսուս մանուկն
Հնչեցեք փողերն ուժգին
Ծնած է մեր փրկիչն
Արդ պիտի ապրենք հավիտյան
Ծնած է մեր փրկիչն
442
1. Ուրախացե՛ք, մարդիկ աշխարհի,
Օվսաննաներ երգեք ողջ երկրով: (2)
Մեծ ավետիս ենք բերել՝
Փրկիչն է այսօր ծնվել,
Հիսուսն է աշխարհ եկել մեզ համար։
2. Ալելուիա՜ (2) Բարձրյալին, (2)
Օվսաննանե՜ր (2) Մեր Փրկչին: (2)
Մեծ ավետիս ենք բերել`
Հիսուսն է այսօր ծնվել,
Մեծ փրկություն է բերել մեզ համար, (2)
Խաղաղություն է բերել մեզ համար։
462
1.Այս ինչ մանուկ է սքանչելի
Հանգչած Սուրբ Մարիամի գրկում
Հրեշտակ կերգեն փառաբանեն
Մինչ հովիվներն կհսկեն։
Հիսուսն է մանուկ Արքան
Որուն հրեշտակ կերգեն փառաց
Նա է Նա Քրիստոս Արքան
Հզոր որդին Աստծո։2
2.Խոնարհ մսուրի մեջ պառկած
Շրջապատված կենդանիներով
Մեղավորի ահա կուգա
Տիրոջ խոսքը սրփազան։
Ոսկի կնդրուկ և զմուռս
Բերեք և թագավոր զայն օծեք
Քանզի Արքան բերեց մեզի
Օրհնություն իր հիանալի։
786
Գիշերն իջավ մեղմիկ լուր
Մութ է երկիր ու տխուր (2)
Հանկարծ աստղ մը իր շողերով
Հայտնվեց այս աշխարհին բարի լուր (2)
Մսուր պզտիկ աղքատիկ
Կարծես դարձավ արքունիք (2)
Այնտեղ ծնավ խոնարհ Արքան
Որպեսզի միշտ մարդ ըլլա երջանիկ (2)
713
Հրեշտակներն ավետեցին
Փրկչի ծննդյան մասին
Եվ լեռները համաձայն
Արձագանք տվին Երկրին
Փառաբանենք Ամենազոր Աստծուն:
Հովիվներ սա ինչ տոն է
Ինչու էք ուրախ երգում:
Ինչ մեծ լույս էք դուք տեսել,
Ինչ ուրախ լուր էք լսել
Եկեք Բեթլեհեմ տեսեք
Նորածին թագավորին
Ում ծնունդն են ավետում
Հրեշտակները երկնքում:
663
Ահա ծնվեց լույսն աշխարհի
Եվ կոչվեց Հիսուս հիանալի
Եկավ երկիր զոհ վերցնելու
Եվ իր հոր կամքը կատարելու
Հապա մարդիկ եկեք երգենք
Աստծո անունը փառաբանենք
Հաղորդակցության մեջ մտնենք
Քանզի այսօր ժամանակն է
Այստեղ եմ ես Հիսուսն ասեց
Դուք ինձ տվեք ձեր էություն
Վասնզի բեռս թեթև է
Եվ իմ լուծը շատ քաղցր է
Հապա մարդիկ եկեք երգենք
Աստծո անունը փառաբանենք
Հաղորդակցության մեջ մտնենք
Քանզի այսօր ժամանակն է
151
Ծափ զարկ, աշխարհ, ցնծա այսօր,
Ցնծա և հավիտյան,
Քանզի ծնավ Արքան հզոր,
Իշխան խաղաղության։ (3)
Ել, ով երկիր, ահա կուգա
Ազգաց հույժ ցանկալին,
Տվեք արև ու լուսնկա,
Ողջույն Էմմանուելին։ (3)
Թող Սիոնի որդիք բերկրին,
Հնչեն փող հոբելեան,
Օծյալ անմահ Թագավորին
Երգեն երգ գովության։ (3)
Թող Հորդանան, ափեր յուր զով
Կազմեն պար ու թափոր.
Եվ Գալիլիան գոռա, պերճ ծով,
Խայտան Հերմոն, Թաբոր։ (3)
Ել, Հուդայի վհատ աղջիկ,
Ծաղկած են դաշտ, արոտ,
Գլխուդ պսակ՝ վարդե փնջիկ
Ճակտիդ կապե նարոտ։ (3)
Ոհ, Սարոնի փթթի Ծաղիկ,
Հովտաց անբիծ Շուշան,
Բեթլեհեմի փայլուն Աստղիկ.
Շողա նորանշան։ (3)
Քեզ ավետիս, Սելով եկավ.
Հռչակե Տեր զնա,
Քնար, շեփոր ու գոռ թմբկավ
Գոչե միշտ՝ Ովսաննա։ (3)
465
1. Մարգարեներն ասացին,
Փրկչի գալստյան մասին,
Որ շուտով աշխարհ կգա,
Որ փրկի մարդկանց (2)
Հիսուս պիտի կոչվի նա,
Քրիստոս պիտի կոչվի նա,
Ու կտանի նա մարդկանց
Մահից դեպի կյանք (2):
Ունէնք բարի լուր, բարի լուր,
Հիսուսն է աշխարհ եկել,
Ունէնք բարի լուր, բարի լուր,
Հիսուս Պրկիաչ է մէր Տէր:
2. Լուսնկա մի գիշեր էր,
Երբ ծնվեց Լուսո Որդին,
Երկնքում աստղ փայլեց,
Լույս փայլատակեց, (2)
3. Աստված մեզ այնպես սիրեց,
Որ իր Որդին ուղարկեց,
Որ ազատի մեզ մեղքից,
Ու փրկի մահից (2)
Դե հիմա եկեք մարդիկ,
Ցնծացեք Աստծո որդիք,
Փառաբանենք մեր Աստծուն,
Փրկիչ է ծնվել (2):
Երգերը
Այս ծառայության համար երգերի նշումներ չկան: